01.06.25
Երեխաների իրավունքների պաշտպանության օր
|
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ աշխարհի  ամենալուսավոր և ամենապայծառ տոնի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս գեղեցիկ օրը մի յուրահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ մեր ամենամեծ հարստությունն ու ապագայի հենասյունը դու՛ք եք։ Սիրելի՜ փոքրիկներ, թող ձեր մանկությունը լինի անհոգ ու լուսավոր՝ լի ժպիտով, խաղով ու երազանքներով։ Դուք այն լույսն եք, որը ջերմացնում է մեզ, ու մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ այդ լույսը երբեք չմարի։ Թող ձեզ միշտ ուղեկցեն սերը, հոգատարությունն ու անսահման հնարավորությունները։  Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ մանկություն։
|
|
30.05.25
World Advanced Manufacturing and Logistics (WAM Saudi 2025) ցուցահանդես
|
2025 թվականի նոյեմբերի 24-26-ը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում կանցկացվի World Advanced Manufacturing and Logistics (WAM Saudi 2025) ցուցահանդեսը: Ցուցահանդեսի առանցքային թեմաների շարքում կլինեն նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարության, ռոբոտաշինության, գործիքաշինության, լոգիստիկայի, դեղագործության, կենսատեխնոլոգիայի, ավտոմոբիլային արդյունաբերության և այլ ոլորտների վերջին ձեռքբերումները Միջոցառումը կազմակերպում են «KAOUN International» (ԱՄԷ) և «MODON» (Սաուդյան Արաբիայի արդյունաբերական քաղաքների և տեխնոլոգիական գոտիների կառավարում) ընկերությունները, որոնց բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը ԱՊՀ երկրներում հանդիսանում է ...
Մանրամասն |
|
30.05.25
Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ
|
Փարաքար համայնքի սիրելի բնակիչներՀունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, համայնքի բոլոր բնակավայրերում կանցկացվեն տոնական ուրախ միջոցառումներ հետևյալ ժամանակացույցով.Թաիրով բնակավայր-ժամը 10:00, վայրը 6-րդ և 7-րդ շենքերի բակՓարաքար բնակավայր-ժամը 11:00, վայրը Փարաքարի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի այգիՄերձավան բնակավայր- ժամը 12:00, վայրը Մերձավանի մշակույթի տան բակԲաղրամյան բնակավայր-ժամը 12:00, վայրը Բաղրամյան բնակավայրի այգիՄուսալեռ բնակավայր-ժամը 12:00, վայրը Մուսալեռ բնակավայրի Շառլ-Տիրան Թեքեյան փողոցՆորակերտ բնակավայր- ժամը 14:00, վայրը Նորակերտի մշակույթի տան բակԱրևաշատ բնակավայր-ժամը 15:00, վայրը Արևաշատի մանկապարտեզի բակՊտղունք բնակավայր-ժամը 16:40, ...
Մանրամասն |
|
29.05.25
Մայիսի 28
|
Տոնի առթիվ Փարաքարի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ–ի դահլիճում անցկացվեց տոնական միջոցառում «Հաղթանակները վաղեմության ժամկետ չունեն» խորագրով։ Միջոցառմանը ներկա էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմը և հրավիրված հյուրեր։ Իրենց կատարումներով միջոցառմանը մշակութային շունչ հաղորդեցին համյանքում գործող պարի խմբերը, արվեստի դպրոցի սաները և անհատ կատարողներ։ Միջոցառումն անցավ մեծ ոգևորությամբ և հաղթական ոգով։
|
|
29.05.25
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․
|
Փարաքար համայնքի սիրելի՜ բնակիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայոց Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ։ Այս նշանակալի օրը հայ ժողովրդի դարավոր պայքարի, հայրենասիրության ու անկոտրում կամքի մարմնավորումն է։ Առաջին Հանրապետությունը ազատության, ինքնորոշման ու արժանապատիվ ապագա կերտելու մեր իրավունքի պատմական վկայությունն է։ Մենք պարտավոր ենք սերունդ առ սերունդ պահպանել ու ամրապնդել այն նվաճումները, որոնք ձեռք են բերվել հերոսական պայքարի և զոհողությունների գնով։ Թող այս տոնը ոգեշնչի բոլորիս նոր եռանդով ծառայելու մեր հայրենիքին, մեր ընտանիքներին ու համայնքին։ Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և բարօրություն յուրաքանչյուր ընտանիքում։
|
|
26.05.25
Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ
|
|
|
23.05.25
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԻԹՈՎ
|
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր հնչում է մի զանգ, որն ազդարարում է ձեր կյանքի կարևոր փուլերից մեկը հաջողությամբ ավարտելու մասին։ Վերջին զանգը հանդիսանում է ոչ միայն հրաժեշտ դպրոցին, մանկությանը և անհոգ տարիներին, այլև ազդարարում է հասուն, սեփական պատասխանատվությամբ որոշումներ կայացնելու յուրաքանչյուրիդ կյանքի մեկնարկը։ Ձեր դիմաց բացվում է նոր էջ՝ լի սպասումներով, երազանքներով ու ձեռքբերումներով։ Դուք ավարտում եք, ձեր կյանքի առաջին, բայց ամենակարևոր դպրոցը։ Այստեղ դուք ձեռք եք բերել գիտելիքներ, ընկերներ, արժեքներ, արժանավայել անհատներ ձևավորվելու անհրաժեշտ բազային ունակություններ։ Այս ճանապարհին մեծ է ուսուցիչների դերը, ովքեր տարել են ձեզ դեպի լույս, կրթել ու խրատել՝ հավատալով յուրաքանչյուրիդ հնարավորություններին։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |