Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.06.25 Բաղրամյան բնակավայր
💡 Փարաքար համայնքի բարեկարգման աշխատանքների շրջանակում Բաղրամյան բնակավայրում իրականացվել է արտաքին լուսավորության ցանցի վերանորոգում և արդիականացում։
✔️ Արդյունքում՝ տեղադրվել է 69 նոր լուսատու, որոնցից 23-ը՝ էներգախնայող ԼԵԴ համակարգով։
❗️ Աշխատանքներն իրականացվել են Փարաքար համայնքի Բարեկարգում տնօրինության կողմից։
📌 Նպատակը բնակիչների համար ավելի լուսավոր, անվտանգ ու բարեկեցիկ միջավայր ստեղծելն է։
30.06.25 Փարաքար համայնքում շարունակվում են բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը։
📌 Բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրում կատարվել են մի շարք բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ։
❗️ Բազմաբնակարան շենքերի մուտքերը ապահովվել են նոր եվրոդռներով և եվրոպատուհաններով։
📌 Մասնավորապես՝ Բարեկամության փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ շենքերի ընդհանուր 8 մուտքերում տեղադրվել է 8 եվրոդուռ և 16 եվրոպատուհան։
❗️Այս աշխատանքներն իրականացվել են բացառապես համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի անձնական ֆինանսական միջոցներով։
🔎 Փարաքար համայնքի ղեկավարությունը շարունակում է համայնքի տարբեր հատվածներում իրականացնել բարեկարգման և զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով ստեղծել հարմարավետ, ապահով և ժամանակակից պայմաններ համայնքի բնակիչների համար։
26.06.25 Այսօր՝ հունիսի 26
Այսօր՝ հունիսի 26-ին Մուսալեռի «Շառլ Ազնավուրի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դահլիճում տոնական տրամադրություն էր՝ լի հեքիաթային գույներով, հույզերով ու մանկապարտեզին հրաժեշտ տվող փոքրիկների փայլուն աչուկներով։ Ավարտական հանդեսին ներկա էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, Մուսալեռ վարչական բնակավայրի ղեկավար Սամվել Ֆարֆարյանը, ինչպես նաև կրթության ոլորտի պատասխանատուներ։Միջոցառումը մեկնարկեց Քահանա Տեր Գեղամ Քեսաբելյանի օրհնության խոսքով։ Երեխաները հանդես եկան երաժշտական կատարումներով ու բանաստեղծություններով։Նրանց թոթովախոս ելույթներում արտացոլված էր այն սերը, ջերմությունն ու գիտելիքները, որ նրանք ստացել են մանկապարտեզ հաճախելու տարիներին։«Այսօր ... Մանրամասն
25.06.25 Լուսավորության ցանց Արևաշատում
☀️☀️☀️Բնակիչների համար հարմար և լուսավոր միջավայր ստեղծելու նպատակով Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրում այս օրերին իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի վթարների վերացման աշխատանքները։
☀️☀️☀️Աշխատանքների շրջանակում տեղադրվում են նաև ԼԵԴ համակարգով աշխատող լուսատուներ։
25.06.25 Ոռոգման համակարգի բարելավում
📢Փարաքար համայնքի բնակավայրերում շարունակաբար իրականացվում են բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ:
✔️Արևաշատ բնակավայրում
Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նախաձեռնությամբ սկսվել են նախկինում չգործող ոռոգման համակարգի վնասված երկաթե խողովակների փոխարինման և նոր կառուցման աշխատանքները՝ շուրջ 480 գծամետր երկարությամբ։
Արդյունքում կապահովվի մոտ 13 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը։
25.06.25 Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ
👩‍👩‍👧‍👦Ուրախ ենք տեղեկացնել, որ 2025թ. սեպտեմբերի 1-ից Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում մանկապարտեզները կգործեն անվճար այն ընտանիքների երեխաների համար, ովքեր հաշվառված են և փաստացի բնակվում են համայնքում։
✔️ Սա «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ նպատակներից մեկն էր, որը դառնում է իրականություն։
Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն իր թիմակիցների հետ շարունակում է հետևողական աշխատանքը՝ համայնքի զարգացմանն ու բնակիչների բարեկեցությանը միտված ծրագրերով։
24.06.25 Հունիսի 23–ին Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց ամառային զորակոչը։
🇦🇲🇦🇲 Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, տեղակալ Էդգար Մարգարյանը և համայնքապետարանի աշխատակիցները։
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տ․ Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը։
Նորակոչիկները բարձր տրամադրությամբ մեկնեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու։
Բարի ու անփորձանք ծառայություն մեր տղաներին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner