10.01.25
ՀՀ «Արմավիրի զարգացման կենտրոն»
|
Հայտնում ենք, որ սկսած 2024թ. դեկտեմբեր ամսից՝ ՀՀ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Առաջնագծի կանանց հզորացում» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ս/թ հունվարի 13-ին՝ ժամը 14:15-16:00-ն կազմակերպել հանրային քննարկում Արմավիր քաղաքում (հասցե՝ Շահումյան 3, «Մերսի» հացատուն), որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն խաղաղաշինական գործընթացներում կանանց մասնակցության կարևորությունը և դրա ապահովման հիմնական մեխանիզմները ՀՀ-ում, իսկ սեղանների շուրջ առանձին քննարկումներով վեր կհանվեն կանանց մասնակցությանը խոչընդոտող հիմնական սոցիալական նորմերը: Փարաքար համայնքի բնակիչներ, կարող եք մասնակցել վերոնշյալ քննարկմանը:
|
|
09.01.25
GITC-ՈՒՄ SheCan ՇՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հայտնում ենք Ձեզ, որ GITC-ում SheCan ծրագրի շրջանակներում մեկնարկում է կանանց հզորացման հերթական կարևոր նախաձեռնությունը՝ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրերի միջոցով, որն իրականացվում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել կանանց նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, բիզնես սկսելու և աշխատանքային առաջխաղացում ունենալու գործում։ Ծրագրին կարող են դիմել 18-55 տարեկան՝ 1. Տեղահանված կանայք 2. Աշխատանք և զբաղվածություն չունեցող կանայք Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերից և Երևան քաղաքից։ Մաասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով։ Ծրագիրը ...
Մանրամասն |
|
26.12.24
Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ
|
Հարգելի գործընկերներ, Ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում ենք անսպառ հաջողություններով ու մեծ ձեռքբերումներով լեցուն տարի: Մաղթում ենք, որ 2025 թվականին հատկապես իրականություն դառնան մեր բոլոր ծրագրերն ու ձեռնարկումները: Թող որ խաղաղությունն ու բացառիկ առաջընթացները գալիք տարում դառնան մեր պետության հաստատուն ուղեկիցները: Լավագույն մաղթանքներով` Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ
|
|
18.12.24
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
|
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։ Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում: Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է ժ․ 23։59-ը։Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց դիմում-հայտը՝ ...
Մանրամասն |
|
11.11.24
😊Արևաշատի հարգելի ծնողներին.
|
Տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք Ձեր երեխաներին հերթագրել այցելելով www.parakar.am համայնքային կայք՝ Արևաշատի մանկապարտեզ ընդունելության համար։
|
|
25.10.24
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀՀ կառավարության 19․11․2014թ․ թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 20-րդ կետով սահմանված կարգով՝ համատեղ համաձայնությամբ, կատարվել է հանրային լսման օրվա փոփոխություն։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի 2-րդ փողոց թիվ 1 հասցեում տեղի կունենա առաջին հանրային լսում՝ «Արծրուն Գալստյան» ՍՊԸ-ի /գտնվելու վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք/ կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար ...
Մանրամասն |
|
24.10.24
Արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացի մասին
|
Արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ թվով հաշտարարների ներկայությունը և ընտանեկան գործերով հաշտարարության իրականացումը, հետևաբար նախապատվությունը տրվելու է այդպիսի դիմորդներին: Դասընթացին մասնակցությունն անվճար է: Ըստ անհրաժեշտության կարող է ապահովվել նաև Երևանում կեցության հնարավորությունը: Ստորև ներկայացնում ենք ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |