17.10.25
Համայնքի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
|
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են բնակավայրերում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Համայնքի ղեկավարը լսել է վարչական ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները, անդրադարձել օրակարգային առաջնահերթ հարցերին՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Օնիկ Ախվերդյանն ընդգծել է աշխատանքների համակարգված, ժամանակին և պատշաճ կազմակերպման կարևորությունը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։
|
|
16.10.25
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն աշխատանքային շրջայցով Արաևաշատ բնակավայրում էր
|
Հոկտեմբերի 16-ին Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն աշխատանքային շրջայցով Արևաշատ բնակավայրում էր։ Համայնքի ղեկավարին ուղեկցում էին առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, տեղակալ Էդգար Մարգարյանը, Արևաշատ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Պողոսյանը, ինչպես նաև Փարաքարի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Քոչարյանը։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը տեղում ծանոթացել է բնակավայրում իրականացված աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները և դրանց լուծման նպատակով տվել համապատասխան հանձնարարականներ։ Հաջորդիվ Օնիկ Ախվերդյանն այցելել է Մշակույթի տուն և մանկապարտեզ, ինչպես նաև զրուցել է բնակիչների հետ՝ վստահեցնելով, որ մտահոգիչ խնդիրները հնարավորինս ...
Մանրամասն |
|
13.10.25
Նոր խումբ Մերձավանի մանկապարտեզում
|
Երազանքների դռան շեմին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, 3-4 տարեկան 30 փոքրիկներն էին՝ Մերձավանի մանկապարտեզի նորաբաց կրտսեր խմբի առաջին սաները։ Մանկապարտեզում հինգերորդ խմբի բացումը Վալոդյա Գրիգորյանի առաջիկա ծրագրերից էր, որն այսօր կյանքի կոչվեց համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի աջակցությամբ։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը ներկաներին փոխանցեց համայնքի ղեկավարի շնորհավորական խոսքն ու փոքրիկներին մաղթեց երազանքներով լի գեղեցիկ ճանապարհ։
|
|
10.10.25
Օնիկ Ախվերդյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
|
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Օնիկ Ախվերդյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը՝ հոգևորականների ուղեկցությամբ, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներ, համայնքի բնակիչներ ու մտերիմներ։ Լռության րոպեով հարգվեց Վալոդյա Գրիգորյանի հիշատակը։ Օրհնանքի խոսքով հանդես եկավ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը․ «Աստծո օրհնությամբ և բոլորիս բարի կամքով այն գործընթացը, որ սկսել էր Վալոդյա Գրիգորյանը պետք է շարունակվի՝ այնպես, ինչպես ծրագրել ու կամենում էր Նա։ Նոր համայնքապետը մեծ պատասխանատվություն ...
Մանրամասն |
|
08.10.25
Պատանի մարզուհին իր հաղթանակը նվիրել է Վալոդյա Գրիգորյանին
|
Դուքենդո ֆեդերացիայի պատանի մարզուհի Աշխեն Ալեքսանյանը մասնակցել է օրերս Հայաստանում տեղի ունեցած Մուայթայի Եվրոպայի 17-րդ բաց առաջնությանը և 45 կգ քաշային կարգում, 16 տարիքային խմբում զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Մարզուհու մասնակցությունն առաջնությանը հնարավոր է դարձել Վալոդյա Գրիգորյանի անմիջական ֆինանսական աջակցությամբ։ Հաղթանակն Աշխեն Ալեքսանյանը նվիրել է բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին՝ ի նշան երախտագիտության և սպորտին ցուցաբերած մեծ ուշադրության համար։ Շնորհավորում և նոր հաղթանակներ ենք մաղթում Աշխեն Ալեքսանյանին։
|
|
07.10.25
Շնորհավորանք Գրադարանավարի օրվա կապակցությամբ
|
Հարգելի գրադարանավարներ. Շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Օրվա խորհուրդը գրքի ու ընթերցանության արժևորումն է։ Կարևոր է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում գրադարանի դերն ու սերը ընթերցանության հանդեպ չի նվազել, գրադարանները շարունակում են մնալ գիտելիքի, մշակույթի և ոգեշնչման կենտրոններ։ Համայնքի գրադարաններում այսօր էլ ձևավորվում և ամրապնդվում է ընթերցանության հանդեպ սիրո մշակույթը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գրադարանավարներին՝ նվիրված աշխատանքի ու գրքի հանդեպ սեր սերմանելու համար։
|
|
05.10.25
Բոլորիս Համայնքապետի շնորհավորական ուղերձն ուսուցիչներին
|
Փարաքար համայնքի հարգելի՛ բնակիչներ.Բոլորիս Համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը յուրաքանչյուրիս սրտում է իր մարդկային ու հոգատար կերպարով․ երբեք չէր մոռանում ոչ ոքի։Ուսուցչի օրվա կապակցությամբ ևս նախապես պատրաստել էր իր շնորհավորական ուղերձը։Լույսերի մեջ մնաք, սիրելի՛ Համայնքապետ։_____________________________Սիրելի՛ ուսուցիչներ․Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ․ տոն, որը ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով:Կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին՝ դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է:Խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու ու դժվարին աշխատանքի, համբերատար ու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |