Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.12.24 Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ

Հարգելի գործընկերներ,

Ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների  առթիվ:

Ցանկանում ենք անսպառ հաջողություններով ու մեծ ձեռքբերումներով լեցուն տարի:

Մաղթում ենք,  որ 2025 թվականին հատկապես իրականություն դառնան մեր  բոլոր ծրագրերն ու ձեռնարկումները:

     Թող որ խաղաղությունն ու բացառիկ առաջընթացները գալիք տարում դառնան մեր պետության հաստատուն ուղեկիցները: 

Լավագույն մաղթանքներով` Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ

18.12.24 «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։ Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում: Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է ժ․ 23։59-ը։Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս առցանց դիմում-հայտը՝ ... Մանրամասն
11.11.24 😊Արևաշատի հարգելի ծնողներին.

Տեղեկացնում ենք, որ արդեն կարող եք Ձեր երեխաներին հերթագրել այցելելով www.parakar.am համայնքային կայք՝ Արևաշատի մանկապարտեզ ընդունելության համար։

25.10.24 ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 19․11․2014թ․ թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 20-րդ կետով սահմանված կարգով՝ համատեղ համաձայնությամբ, կատարվել է հանրային լսման օրվա փոփոխություն։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի 2-րդ փողոց թիվ 1 հասցեում տեղի կունենա առաջին հանրային լսում՝ «Արծրուն Գալստյան» ՍՊԸ-ի /գտնվելու վայրը՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք/ կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար ... Մանրամասն
24.10.24 Արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացի մասին
Արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ թվով հաշտարարների ներկայությունը և ընտանեկան գործերով հաշտարարության իրականացումը, հետևաբար նախապատվությունը տրվելու է այդպիսի դիմորդներին: Դասընթացին մասնակցությունն անվճար է: Ըստ անհրաժեշտության կարող է ապահովվել նաև Երևանում կեցության հնարավորությունը: Ստորև ներկայացնում ենք ... Մանրամասն
23.10.24 «ՏԻՄխաղա» առցանց խաղ
«Փարաքար համայնքի սիրելի՛ երիտասարդներ, Դուք կարող եք դառնալ համայնքի ակտիվ խմբի անդամ: Խումբը ձևավորվում է «ՏԻՄխաղա» առցանց խաղը որպես Փարաքար համայնքի բնակիչների իրազեկվածության բարձրացման գործիք» ծրագրի շրջանակում, իսկ դիմումների համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1S76rSBeQFNEQNC2sgMDDnY-_n8OEjA2cWZ7-pFafC3o/edit?pli=1 Նշենք, որ հայտադիմումը բաց է մինչև ս.թ. նոյեմբերի-12-ը։ Կարող են դիմել Փարաքար համայնքում բնակվող 16-35 տարեկան երիտասարդները։ Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին Բարձրացնել Փարաքար համայնքի բնակիչների իրազեկվածությունը տեղական ինքնակառավարման վերաբերյալ: Ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցների համար ս․թ․ նոյեմբերի ... Մանրամասն
22.10.24 ԾԱՆՈՒՑՈՒՄ

Իրազեկման կարգով տեղեկացվում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին հրապարակված՝ Փարաքար համայնքում 13․11․2024թ․ կայանալիք հանրային լսումները կանցկացվեն 15․11․2024թ․, ժամը 15։00-ին, ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի 2-րդ փողոց թիվ 1 հասցեում։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող են ներկայացվել նաև բանավոր՝ հանրայիին քննարկման ժամանակ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner