Ծրագիր N 1
|
Անվանում | Փարաքար համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլան |
Նպատակ | Ներածություն ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է: Այն փաստաթուղթ է, ուր հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացմանն ուղղված՝ տվյալ տարվա համար ՏԻՄ-երի ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։ Փարաքար համայնքի ՏԱՊ-ը մշակվել է համայնքի ՏԻՄ 2023թ. անելիքները համակարգելու նպատակով: Մասնավորապես, համայնքի ՏԱՊ-ի հիմնական նպատակներն են` . սահմանել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատել համայնքի ներքին ռեսուրսները, հաշվառել համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, հաշվարկել համախառն ռեսուրսները . համախմբել համայնքում տվյալ տարվա համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և հիմնական նպատակների իրականացման շուրջ, . շաղկապել նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ՝ կիրառելով ՀՀԶԾ-ի ոլորտային ծրագրի «Տրամաբանական հենքը», . որոշակիացնել նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցները, պատասխանատուները և ժամկետները,մշակել տվյալ տարվա ՏԱՊ-ի իրականացման ՄԳՊ-ը։ 1-ին բաժնում սահմանված են համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները։ 2-րդ բաժնում ներկայացված են համայնքի 2023 թվականի ծրագրերի ցանկը և տրամաբանական հենքերը(ըստ ոլորտների)։ 3-րդ բաժնում ներկայացված է համայնքի ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը 4-րդ բաժնում ներկայացված է համայնքային գույքի կառավարման 2023 թվականի ծրագիրը 5-րդ բաժնում ներկայացված է համայնքի ՏԱՊ-ի մոնիթորինգի և գնահատման պլանը։ |
Ժամանակահատված | 01/01/2023 - 31/12/2023 |
ԿարգավիՃակ | Գործողության ժամկետն ավարտված է
|
Իրականացնող կազմակերպություն(ներ) | ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ |
Ֆինանսավորող(ներ) | ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ |
Ծրագրի ղեկավար | ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ |
Բովանդակություն | |
Առնչվող փաստաթղթեր |
(5.65 Մբ) |
|
Հաշվետվություն(ներ) | |
|