2018 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 37-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի 2018 թվականի հունիսի 27-ի N 01/02.1/2363-18 գրությամբ ներկայացված N1 արձանագրությունը՝ Փարաքար համայնքում իրականացված վարչական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ. համայնքի ավագանին որոշում է՝
-
Առաջարկել Փարաքար համայնքի ղեկավարին և Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին վերացնել թերությունները և միջոցներ ձեռք առնել հետագայում խախտումներ թույլ չտալու համար:
-
Կատարված աշխատանքների արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրել Արմավիրի մարզպետարան ու ներկայացնել ավագանու հաջորդ նիստին:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(149.86 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|