Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17-11
 

Զեկ. ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2024թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու Փետրվարի 26-ի թիվ 6-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2) Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 7838.0 հազ. դրամ գումարը ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը՝ բաժին 01 Խումբ 01 Դաս 1-«Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծախսերի նախահաշվի 4214-Կապի ծառայություններ հոդվածին 64.0 հազ դրամ, 4232-Համակարգչային ծառայություններ հոդվածին 110.0 հազ. դրամ, բաժին 05 Խումբ 02 Դաս 1- « Կեղտաջրերի հեռացում» ծախսերի նախահաշվի 4213-Կոմունալ ծառայություններ հոդվածին 764.0 հազ. դրամ և բաժին 08 Խումբ 02 Դաս 4- «Այլ մշակութային կազմակերպություններ» ծախսերի նախահաշվի 4239- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածին 6900.0 հազ. դրամ, իսկ 178865.951 հազ դրամ 10 լումա գումարն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:

2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ

«3) «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից» 20000.0 հազ դրամ գումարը ուղղել Բաժին 09 Խումբ 05 Դաս 1 ՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծախսերի նախահաշվի 4511 հոդվածին՝ սահմանելով 86988.7 հազ. դրամ , 5000.0 հազ. դրամ գումարը ուղղել Բաժին 01 Խումբ 01 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմիններ , պետական կառավարում» ծախսերի նախահաշվի 4233- «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ» հոդվածին »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (2)
ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ
ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՔՆԱՐԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner