Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՔՍՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով  Փարաքար համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Փարաքար  համայնքի  ավագանու  «Զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական և ենթակառուցվածքների հարցերի»  2025 թվականի հունիսի 18-ի և «Կրթության, մշակույթի,սպորտի, սոցիալական հարակից հարցերի»  2025 թվականի հունիսի 20-ի  մշտական հանձնաժողովների դրական եզրակացությունը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնությունները՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումը, բացառությամբ որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը գործում են մինչև որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի ուժի մեջ մտնելը և նրանց գործողությունը չի տարածվում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner