Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի օգոստոսի 23-ին «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Գրիգոր Այվազյանի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N 5652 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Գրիգոր Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0607-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.223 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղու 1-ին փողոց N 1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.0403 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղու 1-ին փողոց N 1/7 հողամաս:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին (առանձնացվող հատված 3) 0.0404 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղու 1-ին փողոց N 1/8 հողամաս:
4. Նույն հողատարածքի` կողմ 4-ին (առանձնացվող հատված 4) 0.0401 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 1-ին փողոց N 1/9 հողամաս:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: