Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Արթուր Ավետիքի Մաթևոսյանի կողմից լիազորված անձ Արամ Գագիկի Ավդալյանի 2024 թվականի ապրիլի 8-ի N 2120 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող` Արթուր Ավետիքի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-009-0164-0002 կադաստրային ծածկագրով, 0,2405 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում մրգերի և բանջարեղենի մշակման, պահածոյացնման արտադրամաս կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: