Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Գևորգ Կարենի Գասպարյանի 2024 թվականի օգոստոսի 28-ի N 5031 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող` Գևորգ Կարենի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0537-0018 կադաստրային ծածկագրով, 0,16448 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|