Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով` Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր մարզի Փարաքար համայնքի 2025 թվականի բյուջեի  կատարման  առաջին եռամսյակի ընթացքի մասին հաղորդումը ընդունել ի գիտություն՝ համաձայն հավելվածի: 
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  |