Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2024 թ.

ՂՈՒԿԱՍ ԱՇՈՏԻ ՓԱՆՈՍՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով, շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը տրված 2024 թվականի մայիսի 31-ին «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մայիսի 30-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024LDKJPC), հողամասի համասեփականատեր Ղուկաս Աշոտի Փանոսյանի և մյուս համասեփականատերերի 2024 թվականի հուլիսի 10-ի N 4088 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող՝ Ղուկաս Աշոտի Փանոսյանին, Ասպետ Աշոտի Փանոսյանին, Աշոտ Փիլիպոսի Փանոսյանին և Անահիտ Աշոտի Նազեյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-026-0014-0011 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 181.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 40.1 քառակուսի մետր ներքին մակերեսով ծածկը, 441.1 քառակուսի մետր մակերեսով ջերմոցը, 54.1 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը և 4.7 քառակուսի մետր մակերեսով պարիսպը թողնել ինքնակամ:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1209 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 219 312,6 (երկու հարյուր տասնինը հազար երեք հարյուր տասներկու Հայաստանի Հանրապետության դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի, 2-րդ նրբանցք 2 բնակելի տուն (ծածկագիր 04042XGTKXMB):

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner