Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 556-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 556-Ա

ԶՈՀՐԱԲ ՊՈՂՈՍԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, կցակառույցը որևէ բացասական կերպով չի ազդում շենքի կրողունակության և սեյսմակայունության վրա, պիտանի է բնականոն շահագործման և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (սեղանամատյանում թիվ 5158-ով), «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հունվարի 30-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022N76KB8), շինությունների հատակագիծը՝ տրված 2022 թվականի օգոստոսի 2-ին «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, բնակարանի համասեփականատեր` Զոհրաբ Պողոսի Մանուկյանի 2024 թվականի հուլիսի 12-ի N 4151 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող Զոհրաբ Պողոսի Մանուկյանին, Սիրվարդ Իսրայելի Երիցյանին և Նարեկ Զոհրապի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Անի Թաղամաս 1 շենքի N 6 բնակարանին կից՝ 37.3 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը՝ համաձայն «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր կցակառույցի համար կազմում է 590.7 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 22 033.11 (քսաներկու հազար երեսուներեք Հայաստանի Հանրապետության դրամ տասնմեկ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Բնակարանին տալ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Անի թաղամաս, 1 շենք, N 6 բնակարան (ծածկագիր՝ 04072M45XF3R):

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner