Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դեկտեմբերի 13-ի N /27.3/55764-2022 գրությունը և պետական փորձագիտական եզրակացությունը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |