Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի հոկտեմբերի 14-ին «Հարություն Բելլույան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Սամվել Պետրոսյանի 2024 թվականի հոկտեմբերի 15-ի N 6031 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Սամվել Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0021-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.05698 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի, N 2/2 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.02657 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 1-ին փողոց N 77 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: