Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով, շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը տրված 2024 թվականի օգոստոսի 9-ին «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի օգոստոսի 7 ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20243LCZJB), հողամասի համասեփականատեր Վահագն Վոլոդյայի Սամսոնյանի 2024 թվականի օգոստոսի 13 -ի N 4770 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի Պ. Սևակի փողոցի 4 հասցեում գտնվող Վահագն Վոլոդյայի Սամսոնյանին, Զենֆերա Վոլոդյայի Սամսոնյանին,Արմեն Վահագնի Սամսոնյանին, Էդգար Վահագնի Սամսոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-026-0010-0002 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 205.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ » անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1209 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 248 086,8 (երկու հարյուր քառասունութ հազար ութսունվեց Հայաստանի Հանրապետության դրամ ութսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: