Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի օգոստոսի 26-ին «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից և հողամասի սեփականատեր Տիգրան Ջավադովի 2024 թվականի օգոստոսի 27-ի N 5025 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Տիգրան Ջավադովին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0023-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հողամաս 1) 0.04 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Տիգրան Մեծի 5-րդ փողոց, N 12 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հողամաս 2) 0.044 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Տիգրան Մեծի 5-րդ փողոց, N 12/1 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: