Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-16092024-04-0066 որոշումը և հողամասի սեփականատեր Մերուժան Օվկիանոսի Բաղդասարյանի կողմից 2024 թվականի մարտի 28-ին տրված լիազորագիրը (գրանցամատյան թիվ 512), հողամասի սեփականատիրոջ կոմից լիազորված անձ Արսեն Մերուժանի Բաղդասարյանի 2024 թվականի հուլիսի 7-ի թիվ 4377 դիմումը․ որոշում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 20-ի <<Մերուժան Օվկիանոսի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կատարած ինքնակամ շինության օրինականացման մասին>> N 382-Ա որոշումը:
2․ Մերուժան Օվկիանոսի Բաղդասարյանին` 2024 թվականի հունիսի 21-ի վճարման հանձնարարագրով վճարման 289 443 (երկու հարյուր ութսունինը հազար չորս հարյուր քառասուներեք) ՀՀ դրամը հետ կվերադարձվի սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Կադասրի կոմիտեի միասնական ստորաբաժանում ներկայացնելու փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
3․ Հանձնարարել՝ աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին, քաղաքացի Մերուժան Օվկիանոսի Բաղդասարյանի կողմից Փարաքարի համայնքապետարանի 900325176155 հաշվեհամարին փոխանցված 289 443 (երկու հարյուր ութսունինը հազար չորս հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ գումարը հետ վերադարձնել:
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: