Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ 2024 թվականի մայիսի 6-ի № ԳՍ/15.4/14554-2024 գրությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 114-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման թիվ 2 Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|