Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2024թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու Փետրվարի 26-ի թիվ 6-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 13-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«2) Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 7838.0 հազ. դրամ գումարը ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը՝ բաժին 01 Խումբ 01 Դաս 1-«Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» ծախսերի նախահաշվի 4214-Կապի ծառայություններ հոդվածին 64.0 հազ դրամ, 4232-Համակարգչային ծառայություններ հոդվածին 110.0 հազ. դրամ, բաժին 05 Խումբ 02 Դաս 1- « Կեղտաջրերի հեռացում» ծախսերի նախահաշվի 4213-Կոմունալ ծառայություններ հոդվածին 764.0 հազ. դրամ և բաժին 08 Խումբ 02 Դաս 4- «Այլ մշակութային կազմակերպություններ» ծախսերի նախահաշվի 4239- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածին 6900.0 հազ. դրամ, իսկ 178865.951 հազ դրամ 10 լումա գումարն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:
2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ
«3) «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից» 20000.0 հազ դրամ գումարը ուղղել Բաժին 09 Խումբ 05 Դաս 1 ՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծախսերի նախահաշվի 4511 հոդվածին՝ սահմանելով 86988.7 հազ. դրամ , 5000.0 հազ. դրամ գումարը ուղղել Բաժին 01 Խումբ 01 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմիններ , պետական կառավարում» ծախսերի նախահաշվի 4233- «Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ» հոդվածին »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: