Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 18-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 30-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր`2024JJSDMX), հողամասի համասեփականատեր Գուրգեն Գառնիկի Բարսեղյանի և մյուսների 2024 թվականի օգոստոսի 12-ի N 4735 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի Երիտասարդության փողոց թիվ 27 հասցեում գտնվող՝ Գուրգեն Գառնիկի Բարսեղյանին, Գոհար Գառնիկի Բարսեղյանին, Գևորգ Գառնիկի Բարսեղյանիին և Մարտին Գառնիկի Բարսեղյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0054-0021 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 1,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան կիսանկուղը, 52,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, հինգ ինքնակամ բացված դուռը/կիսանկուղային հարկ/ և չորս ինքնակամ բացված պատուհանը/1-ին հարկ/՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան կիսանկուղի, բնակելի տան համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր մեկ ինքնակամ բացվածքի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 124 243,90 (հարյուր քսանչորս հազար երկու հարյուր քառասուներեք Հայաստանի Հանրապետության դրամ ինիսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175157 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: