Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթր և սպորտի նախարարաի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանը և Արևաշատի վարչական ղեկավար Արփենիկ Վարդանյանի 2024 թվականի ապրիլի 17-ի թիվ 37 զեկուցագիրը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Արևաշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Արևաշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 1-ի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Արևաշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելված N 2-ի:
4. Սույն որոշումն ուժ մեջ է մտնում ընդունման պահից: