Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացված ավագանու արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը. ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի օրակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |