Այսօր: Կիրակի, 25 Օգոստոսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 477-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2024 թվականի N 477-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 754-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վարուժան Իշխանի Ավակյանի 2024 թվականի օգոստոսի 5-ի N 4611 դիմումը և Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ Կ-30072024-04-0029 որոշումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Վարուժան Իշխանի Ավակյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 754-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝

1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Ա. Ծատուրյան փողոցի 5 հասցեում գտնվող Վարուժան Իշխանի Ավակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0120-0012 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 24,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 97,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան առաջին հարկը, 76,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 3,6 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 3,6 քառակուսի մետր մակերեսով հարթակը, 9,3 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը և 6,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը իսկ 13,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը թողնել ինքնակամ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:»:

2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան նկուղի, բնակելի տան առաջին հարկի համար կազմում է 2316 դրամ, 1 քառակուսի մետր ավտոտնակի, ծածկի, հարթակի, աստիճանահարթակի և պարսպի համար կազմում է 1389,6 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 419 566,56 (չորս հարյուր տասնինը հազար հինգ հարյուր վաթսունվեց դրամ հիսունվեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:

2. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 754-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 272-Ա որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner