Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13-11
 

Զեկ. ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի, «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2024 թվականի մարտի 5-ի թիվ 27․0․01/8631-2024 գրությամբ տրամադրված պետական փորձագիտական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

  1.  Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների (այսուհետ՝ ՔՀԾԾ) իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող ՔՀԾԾ իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» թիվ 24-Ն որոշումը։ 
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (2)
ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ
ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵԼԱՆՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner