Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի ,,ա,, պարբերությամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 2024 թվականին Փարաքար համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ. համայնքի ավագանին որոշում է` Նպատակահարմար գտնել և հավանություն տալ 2024 թվականի Փարաքար համայնքի հետևյալ սուբվենցիոն ծրագրերին.
1․ Փարաքար, Մերձավան, Նորակերտ, Մուսալեռ բնակավայրերի բուժամբուլատորիաների, Արևաշատ, Պտղունք, Այգեկ բնակավայրերի բուժկետների վերանորոգում։
2․ Փարաքար համայնքի փողոցների ասֆալտապատում (Այգեկ բնակավայրում՝ 1-ին փողոց, Արևաշատ բնակավայրում՝ Երևանյան խճուղի, Թաիրով բնակավայրում՝ Լեոյի, Ա․ Խաչատուրյան, Նարեկացի փողոցներ, Մերձավան բնակավայրում Երևանյան խճուղի, Մասիսի, Երիտասարդության փողոցներ, Փարաքար բնակավայրում՝ Էրեբունի, Կոմիտասի փողոցներ, Վ․Սարգսյան թաղամաս, Բաղրամյան բնակավայրում Բաղրամյան, Կոմիտասի փողոցներ, Նորակերտ բնակավայրում Կոմիտասի փողոց, Մուսալեռ բնակավայրում Բաղրամյան փողոց):
3․Փարաքար համայնքի Այգեկ, Նորակերտ, Արևաշատ, Մուսալեռ, Մերձավան, Պտղունք, Թաիրով, Բաղրամյան, Փարաքար բնակավայրերի ոռոգման ցանցի ընդլայնում։
4.Համայնքի ղեկավարին (Դ.Մինասյան)՝ սուբվենցիայի ծրագրերը ներկայացնել համապատասխան մարմիններին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |