Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով շենքի շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը տրված 2024 թվականի հուլիսի 4-ին «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 4-ին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024PCJZTD), շինությունը կատարած անձ Արթուր Վարդկեսի Բոյախչյանի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 4898 դիմումը. որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, 37.0 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 37.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Վ. Մամիկոնյան փողոց N 5 ավտոտնակ (ծածկագիր 04022CGSFSDK):
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Արթուր Վարդկեսի Բոյախչյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Արթուր Վարդկեսի Բոյախչյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի, Վ. Մամիկոնյան փողոց N 5 հասցեում գտնվող 0,0037 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. 37.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր ավտոտնակի համար 2725 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 100 825 (մեկ հարյուր հազար ութ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:
6. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը կազմում է 10513.8 դրամ, որը 37.0 քառակուսի մետրի համար կկազմի 389 010.6 (երեք հարյուր ութսունինը հազար տասը Հայաստանի Հանրապետության դրամ վաթսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: