Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով, շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը տրված 2024 թվականի հունիսի 3-ին «ԽԱՉՎԱՀԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 6-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024DRP7SC), հողամասի համասեփականատերեր Գայանե Վոլոդյայի Գոլեցյանի և Հայկ Սերգեյի Մանուկյանի 2024 թվականի հունիսի 12-ի N 3495 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի Մ. Մաշտոցի փողոց թիվ 14 հասցեում գտնվող՝ Գայանե Վոլոդյայի Գոլեցյանին և Հայկ Սերգեյի Մանուկյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-026-0004-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողամասի վրա կառուցված՝ 410,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 33,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՍԵՎԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա՝ 3,1 քառակուսի մետր մակերեսով պարիսպը թողնել ինքնակամ:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր անասնաշենքի համար կազմում է 725,4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 520 256,88 (հինգ հարյուր քսան հազար երկու հարյուր հիսունվեց Հայաստանի Հանրապետության դրամ ութսունութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի 900325156157 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: