Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացիներ Սամվել Սերյոժայի Բարսեղյանի և Իսկուհի Օնիկի Բալայանի 2024 թվականի հունիսի 25-ի N 3772 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` Սամվել Սերյոժայի Բարսեղյանին և Իսկուհի Օնիկի Բալայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0506-0021 կադաստրային ծածկագրով, 0,1182 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում չրանոց կառուցելու համար:
- Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|