Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրասպետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, « Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանի 05.10.2021թվականի թիվ 01/10.1/05931-2021 գրությունը, համաձայն որի տեղեկացվում է , որ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում 2021թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի արդյունքում առաջանալու է աշխատակազմի աշխատակիցների արձակման նպաստի և վերջնահաշվարկի վճարումներ, հաշվի առնելով վերը նշվածը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 2-Ն որոշմամբ հաստատված NN 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |