Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունլով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի լիազորված անձ՝ /հիմք՝ լիազորագիր No MH/A0003/1.0/AA, տրված՝ 2024 թվականի հունվարի 12-ին/ «Ռեդինետ» ՓԲԸ-ի տնօրեն Անդրանիկ Քարամյանի 2024 թվականի ապրիլի 9-ի թիվ RN-049/24 գրությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի «Վարձակալությամբ գույք տրամադրելու մասին» թիվ 42-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշման 1-ին կետում «Ռեդինետ» բառը փոխարինել «ՄՏՍ Հայաստան» բառերով։
2) որոշման 2-րդ կետում «մեկ տարի» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով։
2․ Փարաքար համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթները, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև 2022 թվականի ապրիլի 30-ին կնքված հենասյուների օգտագործման իրավունքի տրամադրման N-37 պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն ոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: