Ղեկավարվելով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Փարաքար համայնքի մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի գծով հանձնաժողովի դրական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Սահմանել Փարաքար համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|