Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2019 թվականի մարտի 29-ի N 01/16/01924-2019 հանձնարարականը, <<Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերով>> խորհրդակցական մարմնի և համայնքի բնակչության համատեղ հանրային լսումների 2019 թվականի փետրվարի 21-ի արձանագրությունը. համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի ասֆալտապատելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին (Ս.Վարդանյան)՝ ծրագրային հայտը ներկայացնել համապատասխան մարմիններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից: |