Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 10072024-04-0024 և N 01032024-04-0112 վկայականները և հողամասերի սեփականատեր Ռաֆիկ Մալխասյանի 2024 թվականի օգոստոսի 23-ի N 4976 դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Գ. Չաուշի փողոց N 9 և Գ. Չաուշի փողոց N 11 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գ. Չաուշի փողոց N 9-11 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։