Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 26-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եցրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ին տրված հաշվառման (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024JDHKNW) տվյալների մուտքագրման տեղեկանքը, հողամասի սեփականատեր Զարուհի Ռոբերտի Կարապետյանի 2024 թվականի օգոստոսի 5-ի N 4593 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Թումանյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող՝ Զարուհի Ռոբերտի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0112-0047 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, հողամասի վրա կառուցված՝ 83,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 103,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 95,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 20,4 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 8,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 21,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 31,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 4,1 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան նկուղի, բնակելի տան 1-ին հարկի, բնակելի տան 2-րդ հարկի համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության, ծածկերի, և պարսպի համար կազմում է 1389,6 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 771 691,20 (յոթ հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր ինիսունմեկ Հայաստանի Հանրապետության դրամ քսան լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Փարաքար 900325191139 գյուղի հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: