Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հունիսի 5-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 4-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024JBEZB6), հողամասի համասեփականատեր Ռաֆիկ Անդրանիկի Կարապետյանի կողմից լիազորված անձ Տիգրան Ռաֆիկի Կարապետյանի 2024 թվականի հունիսի 11-ի N 3468 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող՝ Գայանե Ռաֆիկի Կարապետյանին, Գուհար Ազատի Կարապետյանին, Տիգրան Ռաֆիկի Կարապետյանին, Հայկ Ռաֆիկի Կարապետյանին և Ռաֆիկ Անդրանիկի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-082-0022-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 58,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, 198,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 21,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 39,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 6,61 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՋԻՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 203,8 քառակուսի մետր ներքին մակերեսով ջերմոցը թողնել ինքնակամ:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան նկուղի, ծածկի և բնակելի տան 1-ին հարկի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության, պարսպի համար կազմում է 1181,4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 618 277,81 (վեց հարյուր տասնութ հազար երկու հարյուր յոթանասունյոթ Հայաստանի Հանրապետության դրամ ութսունմեկ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասին և շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Ա. Թամանյան փողոց 9 բնակելի տուն (ծածկագիր՝ 04092J8AU55V):
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Պտղունք գյուղի 900325185156 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: