Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 639-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2024 թվականի N 639-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայքնի ղեկավարի կողմից տրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայքնի Փարաքար գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման քաղվածքը, «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի ապրիլի 29-ին տրված հողամասի և շինությունների հատակագիծը և քաղաքացի Զալիբեկ Լազիկի Վարդանյանի, Քնարիկ Հայկի Վարդանյանի, Գուհար Զալիբեկի Վարդանյանի, Ռուզան Զալիբեկի Վարդանյանի և Սուսաննա Զալիբեկի Խաչատրյանի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 6118 դիմումը. որոշում եմ՝

1. Վերականգնել Զալիբեկ Լազիկի Վարդանյանի (ծնված` 1960 թվականի հուլիսի 6-ին), Քնարիկ Հայկի Վարդանյանի (ծնված` 1960 թվականի փետրվարի 7-ին), Գուհար Զալիբեկի Վարդանյանի (ծնված` 1983 թվականի սեպտեմբերի 18-ին), Ռուզան Զալիբեկի Վարդանյանի (ծնված` 1986 թվականի ապրիլի 28-ին), Սուսաննա Զալիբեկի Խաչատրյանի (ծնված` 1988 թվականի օգոստոսի 5-ին), սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1990 թվականին կառուցված բնակելի տան, 1992 թվականին կառուցված բնակելի տան աստիճանի, 1992 թվականին կառուցված բնակելի տան ծածկի, 1990 թվականին կառուցված կիսակառույց շինության, 1990 թվականին կառուցված ծածկի, 1994 թվականին կառուցված աստիճանի, 1993 թվականին կառուցված զուգարանի, 1994 թվականին կառուցված թռչնանոցի, 1994 թվականին կառուցված ծածկի, 1996 թվականին կառուցված պարսպի և 04-094-0032-0005-ից կադաստրային ծածկագրով 0.1042 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ: Նշված հողամասից 700 քառակուսի մետր մակերեսով հողամասը հատկացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն է, 140 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 202 քառակուսի մետր մակերեսով հողամասն ավել օգտագործվող հողամասն է:

2. 202 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Զալիբեկ Լազիկի Վարդանյանին, Քնարիկ Հայկի Վարդանյանին, Գուհար Զալիբեկի Վարդանյանին, Ռուզան Զալիբեկի Վարդանյանին և Սուսաննա Զալիբեկի Խաչատրյանին՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝ 6834.3 Հայաստանի Հանրապետության դրամի 30 տոկոսի չափով, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 2050.29 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 414 158.58 (չորս հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր հիսունութ Հայաստանի Հանրապետության դրամ հիսունութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

3. Հողամասին և առկա շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Տ. Պետրոսյան փողոց թիվ 7 բնակելի տուն:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner