Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 441-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2024 թվականի N 441-Ա

ՍԵԴՐԱԿ ԱՐՇԱԿԻ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը, քննության առնելով վարչական գործը, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0607-0014, 04-065-0607-0018 և 04-065-0607-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերում, ինչպես նաև համայանքային սեփականություն հանդիսացող՝ 04-065-0607-0016 կադաստրային ծածկագրով հողամասի ինքնակամ զավթմամբ՝ առանց հողամասի նպատակային նշանակության և հողատեսքի փոփոխության, արտադրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ. Սեդրակ Արշակի Սիմավորյանը /անձնագիր՝ BA3805632, տրված՝ 13․10․2022թ․, հաշվառված՝ ՀՀ, Երևան, Ա․ Վշտունու 3-րդ նրբ․, 3/1 տուն հասցեում/, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ և 48-րդ հոդվածներով սահմանված պահանջները, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0607-0014, 04-065-0607-0018 և 04-065-0607-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերում, նաև համայանքային սեփականություն հանդիսացող՝ 04-065-0607-0016 կադաստրային ծածկագրով հողամասի ինքնակամ զավթմամբ՝ առանց հողամասի նպատակային նշանակության և հողատեսքի փոփոխության, իրականացնում է արտադրական գործունեություն՝ բետոնի արտադրամաս, և ջարդման կայան, որը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի /այսուհետ ՎԻՎ ՀՀ օրենսգիրք/ 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, և ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով, հարուցվել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստեր, որին ներկա չի եղել իրավախախտ Սեդրակ Սիմավորյանը: Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում վարչական իրավախախտումները կանխարգելելու նպատակով վարչական հանձնաժողովի հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0607-0014, 04-065-0607-0018 և 04-065-0607-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերում, համայանքային սեփականություն հանդիսացող 04-065-0607-0016 կադաստրային ծածկագրով հողամասի ինքնակամ զավթմամբ՝ առանց հողամասի նպատակային նշանակության և հողատեսքի փոփոխության, արտադրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 9-ին կազմված թիվ 8 արձանագրությունը և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի 09.07.2024 թվականի 4078 զեկուցագիրը, վարչական հանձնաժողովի 09.06.2024թ. թիվ 8/1 և 8/2 արձանագրությունները: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Սեդրակ Արշակի Սիմավորյանը /անձնագիր՝ BA3805632, տրված՝ 13․10․2022թ․, հաշվառված՝ ՀՀ, Երևան, Ա․ Վշտունու 3-րդ նրբ․, 3/1 տուն հասցեում/, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ և 48-րդ հոդվածներով սահմանված պահանջները, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0607-0014, 04-065-0607-0018 և 04-065-0607-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերում, համայանքային սեփականություն հանդիսացող 04-065-0607-0016 կադաստրային ծածկագրով հողամասի ինքնակամ զավթմամբ՝ առանց հողամասի նպատակային նշանակության և հողատեսքի փոփոխության, իրականացնում է արտադրական գործունեություն՝ բետոնի արտադրամաս և ջարդման կայան։ Վերոնշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի հուլիսի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 հուլիսի 23-ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Սեդրակ Սիմավորյանը վարչական վարույթի լսումների վերաբերյալ իրազեկող՝ 16․07․2024թ․ թիվ 2119 ծանուցումը փոստով՝ (փոստային առաքանի՝ LO123608781AM), 19․07․2024թ․ թիվ 2154 ծանուցումն առձեռն՝ ստորագրությամբ ստանալու միջոցով ստացել է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով ծանուցումները հրապարակվել են azdarar.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով: Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: ՎԻՎ ՀՀ օրեսնգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` - առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ որ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` - առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով: ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում ․․․օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները. Տվյալ պարագայում Սեդրակ Արշակի Սիմավորյանը /անձնագիր՝ BA3805632, տրված՝ 13․10․2022թ․, հաշվառված՝ ՀՀ, Երևան, Ա․ Վշտունու 3-րդ նրբ․, 3/1 տուն հասցեում/, խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ և 48-րդ հոդվածներով սահմանված պահանջները, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0607-0014, 04-065-0607-0018 և 04-065-0607-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերում, նաև համայանքային սեփականություն հանդիսացող 04-065-0607-0016 կադաստրային ծածկագրով հողամասի ինքնակամ զավթմամբ՝ առանց հողամասի նպատակային նշանակության և հողատեսքի փոփոխության, իրականացնում է արտադրական գործունեություն՝ բետոնի արտադրամաս, և ջարդման կայան։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ և 26-րդ կետերով, 43-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 23.07.2024թ. թիվ 8/2 արձանագրությունը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Իրավախախտ Սեդրակ Արշակի Սիմավորյանի նկատմամբ նշանակել տուգանք՝

1) ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0607-0014, 04-065-0607-0018 և 04-065-0607-0020 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասերը ոչ նպատակային օգտագործելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։

2) ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող՝ 04-065-0607-0016 կադաստրային ծածկագրով հողամասը ինքնակամ զավթելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։

3) կասեցնել վերոնշյալ հողամասերում ապօրինի հողօգտագործումները, մինչև օրենքով սահմանված կարգով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության ձևակերպումը։ 2․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325191030 հաշվեհամարին` ստացող Փարաքարի համայնքապետարանղ:

3. Առաջարկել իրավախախտող Սեդրակ Սիմավորյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները:

4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Իրավախախտ Սեդրակ Սիմավորյանին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, նշված արարքներ կատարել շարունակելը՝ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի վրա։

7. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner