Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2023 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 27.4/50134-2023 պետական փորձագիտական եզրակացությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է․

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ 1-ին գոտու մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բոլոր այն փողոցները և փողոցների մուտքերը, որոնք գտնվում են Մ5 մայրուղու վրա: 2-րդ գոտում ներառվում են այն փողոցները, որոնք հանդիսանում են միջհամայնքային ճանապարհներ:

3-րդ գոտում ներառվում են բոլոր այն փողոցները, որոնք ներառված չեն 1-ին և 2-րդ գոտիների մեջ: 3. Սահմանել, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի համար, բացառությամբ սույն որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 8-րդ կետերով սահմանված տեղական տուրքերի, ըստ գոտիների կիրառվում են հետևյալ գործակիցները․ 1-ին գոտու համար 1 գործակից, 2-րդ գոտու համար 0․75 գործակից, 3-րդ գոտու համար 0․5 գործակից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.17 Կբ)
(15.34 Կբ)
(24.59 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner