Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2024 թվականի հունիսի 20-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-20062024-04-0121 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 150-Ա որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու մասին» թիվ 60-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետում «16.4» թվերը փոխարինել «20.0» թվերով,
2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Օրինականացնել միավորված հողամասի վրա ինքնակամ կառուցված 74.4 քառակուսի մետր բնակելի տունը և 1 /մեկ/ ինքնակամ բացվածքը: Մեկ քառակուսի մետր բնակելի տան և 1 /մեկ/ բացվածքի օրինականացման վճարը 1969 Հայաստանի Հանրապետության դրամ է: 74.4 քառակուսի մետր բնակելի տան օրինականացման վճարը կազմում է 146493.6 /մեկ հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր իննսուներեք դրամ վաթսուն լումա/ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 1/մեկ/ բացվածքինը` 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 148 462.6 / մեկ հարյուր քառասունութ հազար չորս հարյուր վաթսուներկու դրամ վաթսուն լումա/ Հայաստանի Հանրապետության դրամ: Որոշման ընդունման օրվանից սկսած շինությունների օրինականացման համար հաշվարկված վճարները 30-օրյա ժամկետում պետք է վճարվի Մերձավան համայնքի վարչական եկամուտների 900325175157 հաշվեհամարին:»:
2. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 60-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 276-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: