Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ,12-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասով, 14-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2022 թվականի մարտի 3-ի N 06/27.1/9278-2022 համայնքի ավագանին որոշում է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերն ըստ գոտիների՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ 1-ին գոտու մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բոլոր այն փողոցների մուտքերը, որոնք գտնվում են Մ5 մայրուղու վրա: 2-րդ գոտում ներառվում են այն փողոցները, որոնք հանդիսանում են միջհամայնքային ճանապարհներ: 3-րդ գոտում ներառվում են բոլոր այն փողոցները, որոնք ներառված չեն 1-ին և 2-րդ գոտիների մեջ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |