Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող գազատարները /այսուհետ՝ Գույք/` համաձայն հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրելու «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին (ԳԳՄ)` գազամատակարում իրականացնելու նպատակով:
2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի ԳԳՄ-ի հետ կնքել Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |