Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 8-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-08102024-04-0079 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի « Հարություն Հակոբի Եղիազարյանի կողմից կատարած ինքնակամ շինություններն օրինականացնելու մասին» թիվ 580-Ա որոշման մեջ կատարել լրացում.
1) Որոշման նախաբանում «տվյալների մուտքագրման տեղեկանքը» բառերից հետո լրացնել «(չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20243LUF6T)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: