Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 8-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-08102024-04-0142 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Հակոբ Հարությունի Եղիազարյանի և մյուսների կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 574-Ա որոշման մեջ կատարել լրացում և փոփոխություն.
1) Որոշման նախաբանում «տվյալների մուտքագրման տեղեկանքը» բառերից հետո լրացնել «(չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024PZQCGW)» բառերով:
2) Որոշման 1-ին կետում «ԱՔրմինե» բառը փոխարինել «Արմինե» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: