Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և 38-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 16-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16102024-04-0164 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 16-ի «Բնակելի տան նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 538-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 2-րդ կետում «04-074-0010-0008-ից» թվերը և տառերը փոխարինել «04-074-0010-0008» թվերով,
2) որոշման 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, 9-րդ փողոց թիվ 18 բնակելի տուն (ծածկագիր 04082KZSQP6D):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: