Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 7-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը դադարեցնելու մասին N Դ-07102024-04-0002 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 22-ի «Քրիստինե Վարուժանի Ղուկասյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 479-Ա որոշման մեջ կատարել լրացում.
1) Որոշման նախաբանում «պետական գրանցման վկայականը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20246DGLNA),» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: