Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ սեփականության իրավունքով Գագիկ Գառնիկի Նիկողոսյանին /անձնագիր՝ AL 0690323, տրված՝ 27․03․2024թ․ 003-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, ք․ Երևան, բաբաջանյան փողոց 153շ․ 45 բնակարան հասցեում/ պատկանող ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Պ․ Սևակի 4-րդ փողոց 6-8 հողամաս հասցեում /հիմք՝ սեփականության իրավունքի վկայական 13072023-04-0001, տրված՝ 13․07․2023թ․/ 04-094-0153-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում բետոնե պատերով ինքնակամ շինություն իրականացնելու համար տուգանք նշանակելու մասին հարցը, պարզեց որ. Գագիկ Գառնիկի Նիկողոսյանը խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, իրականացրել է շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում, ինչի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ․ Միքաելյանի 14․10․2024թ. թիվ 5841 զեկուցագրի հիման վրա 2024 թվականի հոկտեմբերի 14-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, որին իրավախախտ Ա․ Առաքելյանը, լինելով պատշաճ ծանուցված, չի ներկայացել: Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Փարաքար համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Պ․ Սևակի 4-րդ փողոց 6-8 հասցեում ապօրինի շինարարություն կատարելու մասին 14․10․2024թ. կազմված թիվ 12 արձանագրությունը, վարչական հանձնաժողովի 01.11.2024թ. թիվ 12 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 14.11.2024թ. թիվ 5841 զեկուցագիրը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Գագիկ Նիկողոսյանի կողմից Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Պ․ Սևակի 4-րդ փողոց 6-8 հասցեում, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ: Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի փետրվարի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 նոյեմբերի 1-ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Գագիկ Նիկողոսյանը պատշաճ ծանուցվել է փոստով, սակայն չի ներկայացել վարչական նիստին։ Արդյունքում հանձնաժողովը արձանագրություն է կազմել Գ. Նիկողոսյանի կողմից ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված իրավախախտման վերաբերյալ: Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Տվյալ պարագայում Գագիկ Նիկողոսյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Պ․ Սևակի 4-րդ փողոց 6-8 հասցեում իրականացրել է ապօրինի շինարարական աշխատանքներ՝ բետոնե պատերով շինության կառուցում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասերով նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ և հիմք ընդունելով Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 01.11.2024թ. թիվ 12 արձանագրությունը և Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի կողմից 14.10.2024թ. թիվ 58414 զեկուցագիրը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Իրավախախտ Գագիկ Գառնիկի Նիկողոսյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Պ․ Սևակի 4-րդ փողոց 6-8 հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: 1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325191030 հաշվեհամարին` ստացող Փարաքար համայնք:
2. Առաջարկել իրավախախտող Գագիկ Գառնիկի Նիկողոսյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները: 3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Իրավախախտ Գ․ Նիկողոսյանին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարա- պատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա։
6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքում հրապարակելու միջոցով: