Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 421-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2024 թվականի N 421-Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը, քննության առնելով վարչական գործը, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Պտղունք հատվածի ձախ մասում՝ 04-074-0125-0082 կադաստրային ծածկագրով հողամասում, Արայիկ Հակոբյանի /անձնագիր՝ AP0635819, տրված՝ 25.11.2016թ. 001-ի կողմից, ծնված 10.04.1993թ., հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Պռոշյան փողց 17 տուն հասցեում/ կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154.2 հոդվածի հատկանիշներով` շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու մասին, պարզեց, որ. Արայիկ Հակոբյանը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.2 հոդվածով սահմանված պահանջները, շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի՝ Փարաքարի համայնքապետին հասցեագրված՝ 2024 թվականի մարտի 15-ի NՔՏՄ/17.5/7470-24 գրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154.2 հոդվածի պահանջների խախտման փաստով, հարուցել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստեր, որին ներկա չի եղել իրավախախտ Արայիկ Հակոբյանը: Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2024 թվականի մարտի 15-ի թիվ ՔՏՄ/17․5/7470-24 գրության հիման վրա ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Պտղունք հատվածի ձախ մասում՝ 04-074-0125-0082 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կատարված առևտրի և սպասարկման օբյեկի վերակառուցումից հետո, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու մասին: ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Պտղունք հատվածի ձախ մասում՝ 04-074-0125-0082 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կատարված վերակառուցման աշխատանքների մասին ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի 06.05.2024 թվականի զեկուցագիրը, վարչական հանձնաժողովի 10.06.2024թ. արձանագրությունը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի ղեկավարի՝ 2024 թվականի մարտի 27-ի N 1003 գրությամբ հարցում է ուղարկվել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին 04-074-0125-0082 ծածկագրով անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակության վերաբերյալ, ինչպես նաև վերոնշված ծածկագրով գույքի սեփականատիրոջ մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Այնուհետև, 18.04.2024 թվականին ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է հարցմանը ի պատասխան N ԱՏ-18042024-04-1174՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքը, համաձայն որի 04-074-0125-0082 ծածկագրով հողամասը սեփականության իրավունքով գրանցված է քաղաքացի Արայիկ Հակոբի Հակոբյանի անվամբ, հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրի է, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Արայիկ Հակոբյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Պտղունք հատվածի ձախ մասում՝ գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և շահագործման թույլտվության, իրականացվել է շինարարական աշխատանքներ, կատարվել են առևտրի և սպասարկման օբյեկտի վերակառուցման աշխատանքներ, որից հետո առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շահագործման թույտվության այն շահագործվում է։ Վերոնշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի մայիսի 2-ին, 2024 թվականի մայիսի 22-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 հունիսի 10-ին ևս հրավիրվել է վարչական նիստեր, որին մասնակցելու նպատակով Արայիկ Հակոբյանը և «Նոր Զովք» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Արամ Արամյանը պատշաճ ծանուցվել են, (LO122339822AM, LO122537006AM, LO122920315AM, LO122737360AM, LO122934991AM), վերջինս ստացել է ծանուցումները, իսկ Արայիկ Հակոբյանին հասցեագրված վարչական վարույթի լսումների վերաբերյալ իրազեկող ծանուցումները ստանալու մասին հավաստող հետադարձը ստացվել է «Չպահանջված» նշումով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով ծանուցումները հրապարակվել են azdarar.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով: Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ և 9-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում ձևակերպում է շինարարության ավարտական ակտ, ինչպես նաև տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն. և օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ, 26-րդ հոդվածի երկրորդ մասի բ կետի համաձայն՝ սահմանված աշխատանքներն ավարտելուց և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով: Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո: Տեսչական մարմինն իր գործունեությունը կազմակերպում է վարչատարածքային սկզբունքով` տեսչական մարմնի ծառայողների միջոցով, քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։ Տվյալ պարագայում Արայիկ Հակոբյանը ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Պտղունք հատվածի ձախ մասում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթի շինարարական թույլտվության կատարել է առևտրի և սպասարկման օբյեկտի վերակառուցման աշխատանքներ և առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և շահագործման թույլտվության շահագործել օբյեկտը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154.2 հոդվածի համաձայն՝ շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով և նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ և 26-րդ կետերով, 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ և 9-րդ կետերով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.2 հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորոդ պարբերությամբ, 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության «բ» ենթակետով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 10.06.2024թ. արձանագրությունը և ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2024 թվականի մարտի 15-ի NՔՏՄ/17.5/7470-24 գրությունը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Իրավախախտ Արայիկ Հակոբյանի նկատմամբ նշանակել տուգանք ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Պտղունք հատվածի ձախ մասում ինքնակամ վերակառուցված առևտրի և սպասարկման օբյեկտը առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու համար 700.000 / յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։ 1) Կասեցնել վերոնշյալ հասցեում առանց համապատասխան շահագործման թույլտվության առևտրի և սպասարկման օբյեկտի շահագործումը, մինչև սահմանված կարգով շինարարական օբյեկտի շահագործման թույլտվության ձևակերպումը։ 2․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325181270 հաշվեհամարին` ստացող Փարաքար համայնքի Նորակերտ գյուղ: 3. Առաջարկել իրավախախտող Արայիկ Հակոբյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները: 4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 5. Իրավախախտ Արայիկ Հակոբյանին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 2-րդ մասի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով: 6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա։ 7. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքում հրապարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԳ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner